19.11.2026
Հռոմում տեղի են ունեցել հայ-իտալական երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը դեկտեմբերի կեսերին կմասնակցի Մայամիում կայանալիք G20-ի հանդիպմանը

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ ընդունել է Մայամիում կայանալիք G20-ի հանդիպմանը մասնակցելու հրավերը։ Դեկտեմբերի կեսերին նախատեսվող այցի մասին նա հայտնել է նոյեմբերի 19-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցում։


Փաշինյանը «քսանյակի» հանդիպմանը հրավիրվելը մեծ պատիվ է համարել՝ նշելով, որ մասնակցության հետ կապված մյուս հարցերը դեռ նախապատրաստման փուլում են։ «Անպայման կմասնակցեմ, մնացած հարցերը մշակման փուլում են»,- ասել է վարչապետը։


Նրա փոխանցմամբ՝ հանդիպմանը հրավիրված են նաև Ադրբեջանի և Ղազախստանի ղեկավարները։ Փաշինյանը հիշեցրել է, որ Ռուսաստանը G20-ի անդամ է։

 Լուսանկարը` primeminister.am
19.11.2026
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել «Ռուսական երկաթուղիների» ղեկավարի հետ հանդիպումից