19.11.2026
Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
prev Նախորդ նորություն

Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել «Ռուսական երկաթուղիների» ղեկավարի հետ հանդիպումից

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանը պետք է այլ ներդրողներ գտնի երկաթուղու արդիականացման համար, եթե «Ռուսական երկաթուղիները» պատրաստ չլինեն ապահովել անհրաժեշտ ծավալի ներդրումները։ Այս մասին նոյեմբերի 19-ին՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով՝ Հայաստանի երկաթուղին մրցունակ դարձնելու համար խոշոր ներդրումներ են անհրաժեշտ։ Այդ հարցում ռուսական ընկերության պատրաստակամությունը պարզելը ստեղծված աշխատանքային խմբի հիմնական խնդիրն է։


Փաշինյանը նշել է, որ «Ռուսական երկաթուղիների» ղեկավարի և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը պահանջել է կոնկրետ պատասխաններ՝ արդյոք ընկերությունը պատրաստ է ներդնել երկաթուղու մրցունակության անհրաժեշտ մակարդակն ապահովող միջոցները։


«Եթե պատրաստ են, շատ լավ։ Եթե պատրաստ չեն, ուրեմն մենք պետք է գտնենք այլ ներդրողներ։ Սա է իրավիճակը»,- ասել է վարչապետը։


Հարցը հնչել է այն համատեքստում, թե արդյոք ռուսական պատվիրակության այցն ու արդիականացման շուրջ քննարկումները նշանակում են, որ երկաթուղու կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի փոխանցելու տարբերակն այլևս չի դիտարկվում։ Փաշինյանն իր պատասխանում առանցքային է համարել անհրաժեշտ ներդրումները ներգրավելու հարցը։


Վարչապետը նաև ակնկալում է թեման քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպմանը։ «Ենթադրում եմ, որ կքննարկվի, իհարկե»,- նշել է նա։

 Լուսանկարը` primeminister.am
19.11.2026
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել «Ռուսական երկաթուղիների» ղեկավարի հետ հանդիպումից