Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն այցելել է Երևանի Ինժեներական քաղաք
Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սեյյեդ Սաթար Հաշեմին այցելել է Երևանի Ինժեներական քաղաք՝ Հայաստանի տեխնոլոգիական և նորարարական հնարավորություններին ծանոթանալու համար։ Քննարկվել են Իրանի համալսարանների ու նորարարական կենտրոնների հետ տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սեյյեդ Սաթար Հաշեմին, Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամիի ուղեկցությամբ այցելել է «Երևանի Ինժեներական քաղաք» կենտրոն։
Այցի ընթացքում իրանական պատվիրակությանը ներկայացվել են Հայաստանի տեխնոլոգիական և նորարարական էկոհամակարգի հնարավորություններն ու ձեռքբերումները։ Քննարկվել են նաև Իրանի համալսարանների և նորարարական կենտրոնների հետ տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները: