24.11.2024
Երևանում ծիծաղելի են համարում Ադրբեջանում հայկական ԱԹՍ-ի որսման մասին լուրը
prev Նախորդ նորություն

Հայկական կողմին է հանձնվել զոհված հայ զինծառայողի մարմինը

Այսօր՝ ժամը 16:00-ին, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը։

Ինչպես հայտնում են ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովից, զինծառայողի մարմնի հանձնումը տեղի է ունեցել համաձայն ԼՂՀ եւ Ադրբեջանի պայմանավորվածության, որը ձեռք էր բերվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ:

Զոհվածի ինքնությունը հաստատելու համար կնշանակվի փորձաքննություն: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանն ասաց նաև, թե այս պահի դրությամբ հայկական կողմն ուներ մեկ անհետ կորած։