24.11.2024
ԵԽԽՎ-ն ընդունել է ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարություն
prev Նախորդ նորություն

Երևանում ծիծաղելի են համարում Ադրբեջանում հայկական ԱԹՍ-ի որսման մասին լուրը

Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով սեփակական ՊՆ-ին, տեղեկատվություն են տարածել, որ այսօր իրենց զինված ուժերը իրականացրել են DJI PHANTOM անօդաչու թռչոս սարք կվադրակոպտերի ստիպողական վայրէջք: Ինչպես հայտնում է աղբյուրը, անօդաչուն պատկանում էր ՀՀ զինված ուժերին: Սարքը իբր թե փորձել է թռիչք իրականացնել ադրբեջանական դիրքերի վրա՝ ճակատամերձ գոտում:

Հայկական կողմն այդ հայտարարությունը կեղծ է համարել: «Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածած լուսանկարներում ներկայացված է նոր և մաքուր սարք: Հասկանալի է, որ խոցված անօդաչուն չէր կարող ունենալ այդպիսի տեսք: Ադրբեջանում անգամ չեն մտածել, որ առավել հավաստի լինելու համար կարելի էր ցեխ քսել այդ սարքին», - այդ մասին VERELQ-ի թղթակցին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, ցուցադրելով այդպիսի սարքեր և դրանք ներկայացնելով իբրև հայկական անօդաչուներ՝ ադրբեջանական կողմը փորձում է իր լսարանին ապացուցել, որ հայկական զինված ուժերը չունեն լուրջ անօդաչու թռչող սարքեր և նրանք օգտագործում է միայն այդպիսի կվադրոկոպտերներ: «Մենք վաղուց սովորել ենք այդպիսի էժանագին մանիպուլյացիաներին»,-նշել է ՀՀ ՊՆ-ը ներկայացուցիչը: