Վրաստանը մտել է ռազմական ուղղաթիռների առկա հզորությունների թարմացման ԱՄՆ-ի հետ ակտիվ համագործակցության փուլ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԶՈւ-ի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Քափանաձեն, փոխանցում է Վզգլյադ թերթը: «Դրանք արդեն ոչ միայն բանակցություններ են, այլ կոնկրետ գործողություններ ուղղաթիռային հզորությունների թարմացման առումով», - նշել է Քափանաձեն Իմեդի հեռուստաընկերության եթերում: «Գների պատճառով մենք չենք կարողացել մեզ թույլ տալ նորագույն արտադրության ուղղաթիռներ, սակայն ստանում են ավելի արդյունավետները», - նշել է նա: Վախթանգ Քափանաձեն չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ մոդիֆիկացիայի և ինչ քանակությամբ ուղղաթիռներ ԱՄՆ-ից կառաքվեն Վրաստան: Իր հերթին, պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, ով օգոստոսին հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի հետ, հայտարարել է, որ Արևմուտքը հանել է լուռ էմբարգոն՝Վրաստան զենքերի մատակարարումների հետ կապված, որոնք նկատվել էին 2008թ.-ի պատերազմից հետո: