10.04.2025
Հերթական դիվերսիան Ղարաբաղում. զինծառայողներ են վիրավորվել
prev Նախորդ նորություն

ՌԴ և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները կքննարկեն իրավիճակը Ղարաբաղում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 19-ին կհանդիպի Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ և կքննարկի Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։ Այդ մասին ասված է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվության բաժնի հաղորդագրությունում:

«Բանակցությունների ընթացքում նախարարները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցում փոխգործակցության հարցը, նաև՝ միջազգային խնդիրների կարգավորման ընթացքը, ներառյալ՝ իրավիճակն Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում և, ընդհանուր, Մերձավոր Արևելքում»,- հայտնել են գերատեսչությունից։ ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնության ալիքի առնչությամբ կքննարկվեն հետագա քայլերը, որոնք պետք է համաձայնեցնեն երկու երկրների արտգործնախարարությունները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ»։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը: Սկսվել էին թեժ մարտեր հակամարտ զորքերի միջև, ինչից հետո կողմերը մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն ինչպես հետագայում պարզվեց հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու մասին լուրը:

Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 92 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

Ալի Հասանով. Պուտինի նախաձեռնությամբ ինտենսիվ բանակցություններ կսկսվեն Ղարաբաղի հարցով
Հաջորդ նորություն next