23.11.2024
ԵԽԽՎ ղեկավար. Խորհրդարանական դիվանագիտությունը կարող է մերձեցնել ղարաբաղյան հակամարտության կողմերին
prev Նախորդ նորություն

Փորձագետը ղարաբաղյան խնդրի մասին. hեշտ որոշումներ չեն լինելու

ՌԴ-ը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվորեն նպաստելու են Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում փոխզիջումների ձեռքբերմանը, որոնք կարող են սկսվել մոտակա օրերին: Ինչպես նշել է «Известия»-ին դիվանագիտական աղբյուրը, ՌԴ առաջնորդը պատրաստ է երկու կողմերի քաղաքական գործիչներին համոզել, թե որքան անհրաժեշտ են փոխզիջումները:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 14-ին ժողովրդի հետ ուղիղ կապի ժամանակ անդրադարձել էր ապրիլի սկզբին Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրմանը՝ նշելով, որ ղարաբաղյան հակամարտությանը պետք է «շատ զգուշորեն մոտենալ»: Նա նաեւ հավաստաիացրել էր, որ առաջիկայում ՌԴ-ն մեծ ներդրում կունենա խնդրի կարգավորման հարցում:

ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Դմիտրի Մեդոևի խոսքով, ղարաբաղյան խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում, սակայն բանակցությունները կլինեն ծայրաստիճան ոչ դյուրին: Ըստ նրա, այժմ չպետք է սպասել ճեղքում առաջացնող որոշումներ, այն էլ հեշտ որոշումներ: Փորձագետը նշել է, որ ինտենսիվ դիվանագիտությունը կտա իր դրական արդյունքները: "Կողմերը հոգնել են անորոշությունից, իսկ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը ստեղծում է լարվածություն", - ասել է նա:

Խոսելով հակամարտությունում ՌԴ-ի դերի մասին՝ քաղաքագետը նշել է, որ ՌԴ-ի միջնորդությունն արդյունավետ է, քանի որ Բաքուն և Երևանը հետաքրքրված են Մոսկվայի հետ լավ հարաբերություններով, իսկ ՌԴ-ը ԱԳՆ-ը հեղինակություն է վայելում տարածաշրջանում: Նրա խոսքով, Ադրբեջանն ու ՀՀ-ը ՌԴ-ի ռազմավարական գործընկերներն են ու Մոսկվան ամեն ինչ արել է, որ կողմերին ուղղի դեպի խաղաղ երկխոսություն և բացառի հակամարտությունը, փոխանցում է «Известия»-ն: