23.11.2024
ՀՀ-ի ու Վրաստանի քաղաքացիները պատրաստվում էին ուրան վաճառել 200 դոլարով
prev Նախորդ նորություն

ԵԽԽՎ ղեկավար. Խորհրդարանական դիվանագիտությունը կարող է մերձեցնել ղարաբաղյան հակամարտության կողմերին

Խորհրդարանական դիվանագիտությունը կարող է օգնել ղարաբաղյան հակամարտության կողմերին մոտեցնել իրենց դիրքորոշումները: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ի ղեկավար Պեդրո Ագրամունտը այսօր բացված գարնանային նստաշրջանի ընթացքում:

Նրա խոսքով, զորքերի շփման գծում վերջերս արձանագրված էսկալացիան հանգեցրել է բազմաթիվ զոհերի, այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում: Ագրամունը հիշեցրել է, որ ԵԽԽՎ-ը մանդատ չունի այդ հակամարտության կարգավորման համար: «47 երկրի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Ես դատապարտում եմ բռնությունները, մենք պետք է չափազանց զգույշ հանդես գանք այս հարցում»,-նշել է նա: Նրա խոսքով, երկու կողմերն էլ պետք է ապահովվեն էսկալացիայի թուլացում և դադարեցնեն բռնությունները, փոխանցում է Trend:

«Միջազգային իրավունքը իրավական հիմք է տալիս հակամարտության խաղաղ կարգավորման համար և ՀՀ-ը ու Ադրբեջանը պետք է պահպանեն իրենց պարտականությունները միջազգային իրավունքի առջև և հասնեն հակամարտության խաղաղ կարգավորման»,-նշել է Ագրամունտը: Ըստ նրա, այդ հարցն առաջնային կմնա իր օրակարգում: