Միայն թե ոչ MAP. ՆԱՏՕ-ն Թբիլիսիին ու Կիևին կառաջարկի ասոցացված գործընկերություն
Հուլիսին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Դաշինքը պատրաստվում է Թբիլիսիին ու Կիևին նոր՝ ասոցացված գործընկերության կարգավիճակ տրամադրել, նաև սերտ համագործակցություն առաջարկել Սև ծովում «28+2» ֆորմատով, որը որ մինչ այդ իրականացվել էր Շվեդիայի ու Ֆինլանդիայի հետ:
Թբիլիսիում կարծում են, որ ասոցացված գործընկերությունը Վրաստանին չի փոխարինի Դաշինքում անդամակցելու ճանապարհային քարտեզը, սակայն շատ կարևոր նախապայման կհանդիսանա Դաշինքի հետ հարաբերությունների խորացման համար: «28+2» ֆորմատը կարող է հանգեցնել Սև ծովյան տարածաշրջանում ՌԴ-ի մեկուսացմանը՝ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հարաբերությունների վատթարացման ու Բալթիկ ու Սև ծովերում միջադեպերի ֆոնին, հայտնում է
kommersant թերթը:
ՆԱՏՕ-ի կողմից Վրաստանին ու Ուկրաինային ասոցացված գործընկերության կարգավիճակի տրամադրման մասին նշել էր նաև «Резонанси» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Նրանց տվյալներով, Վրաստանի ու Դաշինքի միջև հարաբերությունները կձևակերպվեն ՆԱՏՕ-ի Վարշավայում կայանալիք հուլիսյան գագաթաժողովի ընթացքում:
Թերքի Վրաստանի ԱԳՆ-ի աղբյուրը հաստատել է այդ տեղեկատվությունը, սակայն այն դեռևս պաշտոնական չի ստացվել: Այն գոյություն ունի որպես դրական գաղափար: Դրական գաղափարի հեղինակը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ
Ալեքսանդր Վերշբոուն է:
Ռազմական գիտությունների դոկտոր
Վախթանգ Մաիսայան նշել է, որ Վրաստանին ասոցացման գործընկերության կարգավիճակի տրամադրումը կարևոր գաղափար է: Նրա խոսքով, այժմ իրենք գտնվում են ինտենսիվ երկխոսության փուլում, որը Վրաստանին է տրամադրվել 2006թ.-ին: Հաջորդ փուլը կլինի անդամակցության ճանապարհային քարտեզի տրամադրումը (MAP), սակայն Դաշինքն այս պահին պատրաստ չէ Թբիլիսիին տրամադրել ճանապարհային քարտեզ, այդ պատճառով Բրյուսելում ծագել է ասոցացված գործընկերության կարգավիճակի գաղափարը:
Թեպետ այդ Թբիլիսիին և Կիևին Դաշինքն անդամություն էր խոստացել ութ տարի առաջ, սակայն մինչև այժմ նրանց անգմա չի տրամադրվել «Անդամակցության գործողության ծրագր» (MAP): Սեւ ծովում համատեղ նավատորմի ստեղծման նախաձեռնությունը Ռումինիային է եւ այն մշակվում է այս տարվա փետրվարից:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար
Սերգեյ Լավրովը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել համապատասխան միջոցներ, եթե գործնական քայլեր ձեռնարկվեն Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմ ներքաշելու ուղղությամբ: