31.10.2025
Արցախի Մարտունու Սբ. Ներսես Մեծ եկեղեցին վնասներ է կրել
prev Նախորդ նորություն

Անի Զալինյանն ընտրվել է Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր

Լուսանկարը՝ aysor.am
Լուսանկարը՝ aysor.am

Նիդեռլանդների խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Անի Զալինյանը ստացել է պատգամավորական մանդատ՝ դառնալով առաջին հայ ներկայացուցիչը Նիդեռլանդների խորհրդարանում։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Նիդեռլանդական օրագիր» կայքը։


Նշվում է, որ այս նշանակալի առիթով Անի Զալինյանին շնորհավորանքներ են հղել մի շարք հայկական կազմակերպություններ և անհատներ։


Անի Զալինյանն առաջադրվել էր GroenLinks-PvdA դաշինքի կողմից։ Նրա ընտրվելը խորհրդանշում է ազգային բազմազանության և ներգրավվածության կարևոր առաջընթաց Նիդեռլանդների քաղաքական դաշտում։


Խորհրդարանական ընտրությունները Նիդեռլանդներում կայացել էին հոկտեմբերի 29-ին։ Ըստ նախնական տվյալների՝ ընտրություններում հաղթանակ է տարել «Դեմոկրատներ 66» կուսակցությունը։


«Դեմոկրատներ 66»-ը կստանա խորհրդարանի 150 տեղերից 27-ը։


Ծայրահեղ աջակողմյան «Ազատություն» կուսակցությունը որը մի քանի տասնորդական տոկոսով քիչ ձայն է հավաքել, արդյունքում նույնպես պետք է ստանա 27 տեղ։ Երրորդ տեղը զբաղեցնում է աջ-լիբերալ Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը, որը կստանա 22 մանդատ։ GroenLinks-PvdA դաշինքը, որով Անի Զեյնալյանը պատգամավորի մանդատ է ստացել, խորհրդարանում կունենա 20 տեղ։ Նախորդ ընտրությունների արդյունքներով դաշինքը Նիդեռլանդների խորհրդարանում 25 տեղ ուներ։


 

Մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև՝ Մայր Աթոռում. Փաշինյան
Հաջորդ նորություն next