31.10.2025
Վեհափառի գահակալության 26-ամյակին Էջմիածնում կցուցադրվի Սկևռայի մասունքների պահարանը
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ Ալիևն ու Էրդողանը կգան Հայաստան

Ադրբեջանցիները վստահեցրել են, որ Հայաստան գալու հետ կապված որևէ խնդիր չունեն, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։


«Երևանում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ հերթական նստաշրջանին նրանց չմասնակցելը պայմանավորված է զուտ այդ կազմակերպության հետ հարաբերություններով։ Իրենք որևէ խնդիր չեն տեսնում մեր համագործակցության ու փոխադարձ այցերի հետ կապված»,- ասաց նա։


Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանն ակնկալում է, որ բոլոր այն երկրները, որոնք մշտապես մասնակցել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, Երևանում նույնպես կմասնակցեն։


Սիմոնյանը հույս ունի, որ Ալիևն ու Էրդողանը կգան Հայաստան։


«Մենք էլ ամեն ինչ կանենք, որ իրենց համար այստեղ հանգիստ լինի»,- ընդգծեց նա։


 


 

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հաջորդ նորություն next