31.10.2025
Քննարկվել է անձնական տվյալների պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքը
prev Նախորդ նորություն

Արմեն Գրիգորյանն ու Կիպրոսի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն 2025»-ի շրջանակներում հանդիպել է Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդական և Հետախուզական ծառայության տնօրեն Թասոս Ցիոնիսի հետ:


Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կիպրոս երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և պայմանավորվել շարունակել քննարկումները երկկողմ փոխայցելությունների ընթացքում: Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ:

ՀՀ ԱԽ քարտուղար հանդիպել է Իրաքի նախագահի ազգային անվտանգության խորհրդականի հետ
Հաջորդ նորություն next