Խմբագրվել է հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի կազմը հաստատելու որոշումը
                    
                    
                        
                                     
                                    
                        
                     
                    
                    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ խմբագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին որոշումը։
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հոկտեմ բերի 8-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 905-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»։
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման հարցերով
հանձնաժողովի անհատական կազմը՝
Մհեր Գրիգորյան – ՀՀ փոխվարչապետ, հանձնաժողովի նախագահ
Կարեն Անդրեասյան – Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
Արմենակ Խաչատրյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Աննա Կարապետյան – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Վահան Կոստանյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ռոբերտ Աբիսողոմոնյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Անուշիկ Ավետյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Արմեն Ղազարյան – ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Արմեն Սիմոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Քրիստինե Ղալեչյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ավագ Ավանեսյան – ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Արտաշես Թումանյան – ՀՀ վարչապետի խորհրդական
Ռաֆայել Գևորգյան – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Գևորս Մանուկյան – ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Եսաի Մկրտչյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Դավիթ Սանամյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Արտյոմ Սուջյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար
Անահիտ Շիրինյան – ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար
Սերգեյ Պետրոսյան – ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ, գեներալ-մայոր
Սահակ Սահակյան – ՀՀ ՊՆ կենտրոնացված փոխադրումների ապահովման վարչության ռազմական հաղորդակցությունների ծառայության պետ, գնդապետ
Կարեն Սարգսյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական
Գոհար Աբաջյան – «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն