31.10.2025
Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, ինչպես էլեկտրաէներգիայի սակագինը կարող է իջնել 3 դրամով
prev Նախորդ նորություն

ՀԾԿՀ-ն փոփոխություններ է հաստատել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման կանոններում

Հոկտեմբերի 30-ի ՀԾԿՀ նիստում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման և հաղորդման ցանցային կանոններում փոփոխություններ կատարելու մասին հարցերը։


«Մասնավորապես՝ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով սահմանվել է, որ 150 կՎտ հզորությունը գերազանցող արտադրող կայանների՝ բաշխման ցանցին միացման տեղեկանքները, նախքան տրամադրվելը, բաշխողի կողմից ներակայացվելու են էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի համաձայնեցմանը։ Ինչպես բաշխման, այնպես էլ հաղորդման ցանցային կանոններով համակարգի օպերատորը լիազորվում է էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունը և անվտանգությունը վտանգվելու դեպքում՝ համապատասխան հիմնավորումներով ներկայացնելու բացասական դիրքորոշում»,-նշված է ՀԾԿՀ տարածած հաղորդագրության մեջ։


 

Քննարկվել է անձնական տվյալների պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքը
Հաջորդ նորություն next