21.12.2024
Իրանի ԿԲ նախագահ. Թեհրանի համար հասանելի կդառնա 29 միլիարդ դոլար
27.07.2015
Իրանի ԿԲ նախագահ. Թեհրանի համար հասանելի կդառնա 29 միլիարդ դոլար

Իրանի Կենտրոնական Բանկի նախագահ Վալիոլլա Սեիֆը հայտարարել է, որ Իրանի կողմից վեցնյակի միջև կնքված համաձայնագրի կյանքի կոչման դեպքում Թեհրանի համար հասանելի կդառնա 29 միլիարդ, այլ ոչ թե 100 միլիարդ դոլար: Ինչպես հաղորդում է Ֆրանս Պրեսը՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին, Սեիֆը նշել է, որ 29 միլիարդ դոլարից 23 միլիարդը բանկի սեփականությունն են, իսկ 6 միլիարդը պատկանում է երկրի կառավարությանը: Սեիֆի խոսքով, մինչ այդ բարձրաձայնված 100 միլիարդ դոլարն իր մեջ ներառում էր արտերկրում նավթագազային նախագծերի համար տեղակայված 35 միլիարդ դոլար և 22 միլիարդ դոլար երաշխավորված դեպոզիտները չինական բանկերում: ԿԲ-ի ղեկավարը նշել է, որ ապասառեցված գումարներն անհրաժեշտ են նավթագազային, նավթաքիմիական և պետության համար կարևոր այլ ոլորտներ ներդրումներ իրականացնելու համար: Նա նաև կարևորել է օտարերկյա ներդրումներն Իրանի տուժած տնտեսության համար: Նրա խոսքով, իրենք կարող են սպառել 200-300 միլիարդ օտարերկրյա ներդրումներ: