26.11.2024
Սարգսյան. ՀԱՊԿ-ի լռությունը Բաքվի սադրանքներին հարվածում է կազմակերպության հեղինակությանը
prev Նախորդ նորություն

Պանկիսիում ջիհադականների հայտնվելը կարող է կապված լինել թուրքական հատուկ ծառայության հետ

«Իսլամական պետության» ահաբեկիչները սադրանքներ են նախապատրաստում վրաց-հարավօսական սահմանին ամանօրյա տոներին:

Ինչպես նշել է Հարավային Օսիայի նախկին ԱԳ նախարար Դադիդ Սանակոևը Վրաստանի Պանկիսիի կիրճում կենտրոնացել են «Իսլամական պետության» ահաբեկիչները, որոնք Սիրիայից են եկել և այժմ գտնվում են Վրաստանում:

Միայն պաշտոնական տվյալներով, «Իսլամական պետության» շարքերում Մերձավոր Արևելքում կռվում է Վրաստանի 100 քաղաքացի: Նրանցից շատերը Պանկիսիի կիրճի բնակիչներ են, մյուսները՝ Աջարիայի ինքնավար հանրապետության բնակիչներ: Վրացական կողմի տվյալներով, Սիրիայում և Իրաքում պատերազմական գործողությունների սկզբից ի վեր զոհվել է Վրաստանի տաս քաղաքացի:

Հետաքրքրական է, որ Պանկիսիի կիրճից կամավորականները խմբավորման մեջ գլխավոր տեղերն են զբաղեցնում: Նրանցից վառ օրինակը Բիրկիանի գյուղի բնակիչ Թարհան Բարիրաշվիլին է:

Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը հայտարարել է, որ Պանկիսիի կիրճի չեչեն-քիստինցիների շրջանում բավականին տարածված է վահաբիզմը: Նրա խոսքով, նախկինում երիտասարդները մեկնում էին Սաուդյան Արաբիայի և Մերձավոր Արևելքի այլ երկրներ կրոնական կրթություն ստանալու համար:

Այժմ քիստինցիների մեծամասնությունը պայքարում է Սիրիայում՝ «Իսլամական պետության» շարքերում: Նրա խոսքով, Հալեպից ու Իդլիբից ահաբեկիչներին դուրս շպրտելուց հետո նրանք կցանկանան վերադառնալ հայրենիք, փոխանցում է svpressa.ru կայքը:

Ըստ Եվսեևի, չի կարելի բացառել այն հանգամանքը, որ չեչենների հայտնվելը կարող է պայմանավորված լինել թուրքական MIT հատուկ ծառայության հետ, որը այդպես արձագանքում է ՌԴ-ի կողմից՝ Սիրիայից Անկարային դուրս վանելուն: