26.11.2024
Թուրք պրոֆեսորը Էրդողանի կառավարման մասին. Թուրքական ժողովրդավարությունից ոչինչ չի մնացել
prev Նախորդ նորություն

Մամեդյարովը դրական է գնահատում Ադրբեջանի և ՀՀ նախագահների հանդիպումը

"Բեռնում կայացած Ադրբեջանի ու ՀՀ նախագահների հանդիպումը դրական ենք գնահատում: Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների, ինչպես նաև Շվեյցարիայի կառավարության ջանքերը այդ հանդիպումը կազմակերպելու գործում", - Ազերթաջին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Նրա խոսքով, հանդիպումից հետո երկու կողմերին էլ կոչ է հնչեցվել հաջորդ տարի շարունակել երկխոսությունը խնդրի համակողմանի կարգավորման համար և շարունակել քննարկումները, որոնք անցկցվել են Սոչիում, Նյու-Պորտում և Փարիզում: «Այս պահին Ադրբեջանը պատրաստ է կառուղողական երկխոսություն անցկացնել այն առաջարկությունների շուրջ, որոնք գտնվում են բանակցային սեղանին: Բեռնի հանդիպման ընթացքում այդ դիրքորոշումը կրկին անգամ շեշտվել է»,-նշել է նա:

ԱԳ նախարարը նաև մեկնաբանել է միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծումը: «Ամբողջ ճակատի երկայնքով միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծումը, որպես կարգավորման համակողմանի միջոցների էլեմենտ իր արտոցոլումն է գտել Ադրբեջանի, Հայաստանի, ՌԴ-ի նախագահների 2011թ.-ի մարտի հինգի 2011թ.-ի հունվարի քսաներեքի Սոչիի հռչակագրում: Միջադեպերի հետաքննությունների մեխանիզմի ստեղծումը նպատակ չէ, այլ համակողմանի միջոցներից միայն մեկն է, որն ուղղված է հակամարտության համակողմանի կարգավորմանը», - նշել է նա:

Մամեդյարովը հայտարարել է, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը ուղեկցվում է մի շարք հարցերով, և դրա կիրառման հարցը՝ Ադրբեջանի «օկուպացված տարածքների» և ՀՀ-ի պետական սահմանի երկայնքով կարող է քննարկվել: