26.11.2024
Սելահետտին Դեմիրթաշը կայցելի Մոսկվա
prev Նախորդ նորություն

Թուրք պրոֆեսորը Էրդողանի կառավարման մասին. Թուրքական ժողովրդավարությունից ոչինչ չի մնացել

Թուրքիան և նրա իշխող կուսակցությունը պատմական հնարավորություն ունեին ապացուցելու, որ ժողովրդավարությունն ու իսլամը կարող են գոյակցել միասին, իսլամական երկիրը կարող է լինել ժողովրդավար, ազատ և բարգավաճ: Սակայն իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը, նրա իսլամիստական արմատներով, չի կարողացել դիմանալ իշխանության գայթակղությանը: Իշխող կուսակցությունը զտել է դատական համակարգը, վերացրել իշխանությունների բաժանումը, ոտնահարել մարդու իրավունքներն ու թալանել պետական միջոցները: Այդ մասին հայտարարել է Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի միջազգային հարցերով փորձագետ, պրոֆեսոր Իսհան Դաղըն:

Նրա խոսքով, թուրքական ժողովրդավարությունից ոչինչ չի մնացել: "Թուքրիայում հաստատվել է բռնապետական ռեժիմ, որը չի հարգում քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Այլախոհներին ճնշում են, ԶԼՄ-ները գրավված են կառավարության կողմից, լրագրողներին նստեցնում են բանտերը: Իր ընդդիմախոսներին պարբերաբար քրեականացնող ռեժիմը չի կարող համարվել ժողովրդավարական: Անգամ ամենացածր չափորոշիչներով, Թուրքիայում ժողովրդավարական ռեժիմ չէ", - փոխանցում է փորձագետի խոսքերը mk-turkey.ru կայքը: Նա նշել է, որ Արդարություն և զարգացում կուսակցության կառավարման օրոք ամենամեծ բարիքներից օգտվում են պահպանողականները: Նրանք հասարակության արտոնյալ խավն են: Նրա խոսքով, պահպանողականներն են ստանում հիմնական պաշտոնները և կարգավիճակը: Արդարություն և զարգացում կուսակցությունը ապահովում է պահպանողականներին նրանց ինքնությունը և առավելությունները՝ փոխարենը պահանջելով նրանց ձայները: