26.11.2024
Փորձագետ. Էրդողանը ցանկանում է ստեղծել նոր Օսմանյան կայսրություն և խալիֆ դառնալ
prev Նախորդ նորություն

Սելահետտին Դեմիրթաշը կայցելի Մոսկվա

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության համանախագահ Սելահետտին Դեմիրթաշը հայտարարել է, որ կայցելի Մոսկվա և կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Նրա խոսքով, Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության քաղաքականությունը տանում է դեպի միջազգային հարաբերություններում ճգնաժամի: Ըստ նրա, ՌԴ-ի հետ ճգնաժամը սպառնալից բնույթ է ընդունել: "Թուրքիան հայտնվել է քաղաքական փակուղում և չի կարող երկխոսություն վարել: Մենք կայցելենք Մոսվան և կհանդիպենք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ", - փոխանցում է Դեմիրթաշի խփոքերը Özgür Gün TV-ին:

Նրա խոսքով, իրենք ցանկանում են արդյունավետ օգտագործել իրենց ուժը՝ օգնել Թուրքիայի քաղաքացիներին, գործարարներին, ուսանողներին, որոնք տուժում են ՌԴ-ի ու Թուրքիայի միջև լարվածությունից: "Մենք ցանկանում են Մոսկվայում մեր կուսակցության ներկայացուցչությունը բացել", - ասել է նա, սակայն այս տեղեկատվությունը ՌԴ ԱԳՆ-ում դեռևս չեն հաստատել: