26.11.2024
Խուճապ Ադրբեջանի արժութային շուկայում. Մանաթը գահավիժել է 47%
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Էրդողանը ցանկանում է ստեղծել նոր Օսմանյան կայսրություն և խալիֆ դառնալ

Էրդողանը տարվել է իր ամբիցիաներով: Նա ցանկանում էր ստեղծել՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի դիտարկմամբ նոր Օսմանյան կայսրություն: Մյուս կողմից, նա ցանկանում էր դառնալ նոր իսլամական աշխարհի խալիֆ: Այդ մասին հայտարարել է Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

Նա նշել է, որ այս պահին ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերությունները հասել են 85 տարվա ընթացքում ամենավատ մակարդակին: Իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ, քանի որ ստեղծված վիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզը, որն առաջարկել է Պուտինը չի ընդունվում Էրդողանի կողմից, փոխանցում է mk-turkey.ru կայքը: Նրա խոսքով, Թուրքիայում գոյություն ունեն այլ կարծիք ունեցող ուժեր, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել: Դա առջաին հերթին, ընդդիմադիր քաղաքական էլիտաներն են, Աթաթուրքի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, Ազգայնական շարժում կուսակցությունը, որը լուրջ ուժ է: Փորձագետի խոսքով, առկա է նաև Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունը, որը բավականին հետաքրքրիր ուժ է, որն ունի զգալի ներուժ: