Թեհրանը շարունակում է ջանքերն իրանական Աստարան Ադրբեջանի երկաթգծային ցանցի հետ կապելու համար: Այդ մասին հայտարարել է Գիլյանի նահանգապետ Մոհամեդ Ալի Նեջեֆին: Նրա խոսքով, Իրանի կառավարության քաղաքականությունն ուղղված է երկրի տարբեր շրջանների բազմակողմ զարգացմանը: Անդրադառնալով Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարությանը, որն իրականացվում է Իրանի նախագահի հրահանգով, նահանգապետը նշել է, որ Ադրբեջանը համաձայնվել է երկարաձգել երկաթգիծը 8 կմ-ով, ինչը հնարավորություն կտա այն միացնել Աստարայի հետ: Աստարայի նահանգում շարունակվում են մաքսային ծառայության բարեկարգման աշխատանքները, զարգանոմ է նավահանգիստը և ստեղծվում է հատուկ տնտեսական գոտին, փոխանցում է ԱՊԱ-ն: Նեջեֆին նշել է, որ մոտ օրերին Ադրբեջան պետք է ժամանի Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, ով գլխավորում է իրանա-ադրբեջանական առևտրա-տնտեսական հանձնաժողովի իրանական պատվիրակությունը: Այցի նպատակը Ադրբեջանի երկագծի միավորումն է իրանական Աստարայի հետ: