26.11.2024
Նախարար. ՌԴ-ի ու Թուրքիայի միջև լարվածությունը ռիսկային է Վրաստանի համար
prev Նախորդ նորություն

Թբիլիսիում դրական են գնահատել Վրաստանի հետ վիզաների չեղարկման Պուտինի հայտարարությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ճիշտ ուղղությամբ կատարված քայլ է համարում:

«Մենք ծանոթացել ենք ՌԴ նախագահի՝ Վրաստանի քաղաքացիների համար ՌԴ վիզաների չեղարկման մասին այսօրվա հայտարարությանը: Կարծում ենք, որ դա ճիշտ ուղղությամբ արված քայլ է»,-նշել է Վրաստանի վարչապետը, և հիշեցրել, որ Վրաստանի իշխանությունները 2011թ.-ին չեղյալ են համարել վիզաները ռուսաստանցիների համար:

«Այս տարի մենք երկարաձգել են Վրաստանում ռուսաստանցիների գտնվելու ժամկետը, քանի որ հետաքրքրված են Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկներով և ցանկանում ենք դյուրացնել մարդկանց միջև կապերը»,-նշել է Ղարիբաշվիլին, փոխանցում է kommersant.ru կայքը:

Նրա խոսքով, վիզային ռեժիմի դյուրացմամբ հետաքրքրված են ինչպես գործարարները, այնպես էլ շարքային քաղաքացիները: «Վերջին երեք տարվա ընթացքում մենք որոշակի քայլեր ենք կատարել առևտրի, տրանսպորտի և հումանիտար ոլորտներում: Մենք պատրաստ ենք շարունակել ՌԴ-ի նկատմամբ որդեգրված մեր պրագմատիկ մոտեցումը և նույն քայլերն ենք ակնկալում նաև Մոսկվայից»,-նշել է Վրաստանի վարչապետը:

Իր հերթին, Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Թեդո Ջափարիձեն հայտարարել է, որ Թբիլիսիում հետաքրքրիր և դրական են համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Վրաստանի հետ վիզաների չեղարկման մասին հայտարարությունը: Նա նշել է, որ դա հետաքրքիր հայտարարություն է, քանի որ Վրաստանը ՌԴ-ի համար վաղուց է չեղարկել վիզաները, փոխանցում է Ռիա Նովոստին: