26.11.2024
Թբիլիսիում դրական են գնահատել Վրաստանի հետ վիզաների չեղարկման Պուտինի հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Հայաստանի ԱԳՆ-ը խոսեց Սարգսյան-Ալիև հանդիպման ակնկալիքներից

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա, եթե ինչ-որ արտառոց դեպք չլինի: Այդ մասին կառավարության նիստից հետ լրգարողներին ասել էՀայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն այդ հանդիպումից, փոխնախարարը պատասխանեց. «Իմ գնահատականով՝ միակ ակնկալիքն այն է, որ կարողանան վերջապես Ադրբեջանին իրական դաշտ բերել: Որովհետև այն, ինչն ինքն անում է, քայլերը հակասում են և՛ միջազգային իրավունքին, և՛ միջնորդների բոլոր հորդորներին, և՛ ընդհանուր առմամբ միջազգային պրակտիկային: Այնպես որ, քիչ է մնացել, տեսնենք՝ կհաջողվի՞ այդ հանդիպումով Բաքվի ղեկավարությանը բերել իրական դաշտ, թե՞ պետք է լրիվ այլ գործընթացներ սկսվեն»:

Միևնույն ժամանակ ղարաբաղյան հակարամտության գոտում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը կտրուկ աճել է: Կողմերը միմյանց դեմ գործածում են հթիռային կայաններ, ականանետներ: Վերջերս ադրբեջանական կողմը հայկական դիրքերը գնդակոծել էր նաև տանկերից: Իսկ անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե սահմանային լարվածությունը գագաթնակետին է հասել, Շավարշ Քոչարյանն ասաց, որ Ադրբեջանը դիվանագիտության ոլորտում էլ է սրում իրավիճակը, հայտնում է tert.am-ը:

«Նույնն է նաև դիվանագիտության ոլորտում, որովհետև տեղի է ունենում փաստացի խեղաթյուրում թե՛ բանակցային ոլորտում, թե՛ միջազգային իրավունքի: Այսինքն՝ այն դիրքորոշումը, որը որդեգրել է Ադրբեջանը՝ լինի դա ուժային դաշտում, թե դիվանագիտական, լիովին իրար համապատասխանում են: Ի սկզբանե Ղարաբաղյան հակամարտության հարցում Բաքուն որդեգրել է ուժային քաղաքականություն՝ Սումգայիթով, ջարդերով և առ այսօր դրանից չի հրաժարվել»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ հենց այս պատճառով գործընթացում որևէ առաջընթացի անհնարին է: «Միջազգային հանրության մոտ պետք է հասունանա այն միտքը, որ ելքը միայն ԼՂՀ միջազգային ճանաչումն է»,-ասաց նա: