5.11.2026
Գագիկ Ծառուկյանը կալանքի տակ կմնա ևս 3 ամիս
prev Նախորդ նորություն

Այս շինծու քրեական գործը չի կարող անվերջ շարունակվել. Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երեք ամսով։ Այս մասին հայտնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

"Երեկ կայացած դատական նիստի ընթացքում Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը փաստարկված կերպով հերքեց առաջադրված մեղադրանքները՝ ներկայացնելով դրանց բացարձակ անհիմն լինելը։ Որևէ հիմնավոր պատճառ չկա Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ պահելու համար։

Սակայն այսօրվա Հայաստանում, երբ արդարադատությունն ընտրովի է, կայացվում են նման որոշումներ։
Այնուամենայնիվ, ինչպես երեկ դատական նիստի ընթացքում ասաց անձամբ Գագիկ Ծառուկյանը՝ «Սա էլ կանցնի, կյանքն ամեն ինչ իր տեղը կգցի»։

Մենք համոզված ենք, որ այս շինծու քրեական գործը չի կարող անվերջ շարունակվել, իսկ ճշմարտությունն ու արդարությունը վաղ թե ուշ իրենց տեղը կգտնեն։ Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի կամ հայեցողական, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան։

Հավատում ենք, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանը կլինի ազատության մեջ, իսկ արդարությունը կհաղթի",- գրել է նա։


 

 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
02.11.2026
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքների նախագծումը․ Փաշինյան