5.11.2026
Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը
prev Նախորդ նորություն

Ձեռնպահ կմնամ «համախմբում» կամ «միավորում» ձեւակերպումներն օգտագործելուց

Ընդդիմադիր ոժերի քննարկման ու հայտարարության, ջանքերը միավորելու որոշման մասին խոսելու առիթներ կլինեն իհարկե բավականաչափ։ Սա շատ կարեւոր թեմա է։ Էական նախաձեռնություն եւ կարեւոր թեմա, ընդ որում ոչ միայն Սահմանադրության թեմայի համատեքստում, այլ նաեւ առհասարակ՝ Հայաստանում քաղաքական վերափոխումների։ Այս թեման միշտ է եղել իմ ուշադրության կենտրոնում, եւ կլինի առավել հաճախ։


Բուն իրադարձության մասին։ Ես իհարկե կոչ չեմ անում, չեմ հորդորում, չեմ առաջարկում, բայց ինձ համար, օրինակ, ձեռնպահ կմնամ «համախմբում» կամ «միավորում» ձեւակերպումներն օգտագործելուց։ Կարծում եմ, դրանք ոչ թե առավել արժեվորում կամ նշանակալի են դարձնում տեղի ունեցածը, այլ հակառակը՝ ավելորդ պաթետավորում են (ներողություն նոր «բառի»), ասել կուզեմ՝ ավելորդ պաթոս ու դեկլարատիվություն են հաղորդում մի քաղաքական համաձայնության, որը թերեւս իր կարեւորությունը ստանալու է, կարեւորությամբ օժտվելու է ոչ թե վերամբարձ ձեւակերպումներով, այլ բովանդակային աշխատանքով։


Հենց աշխատանքն է «որոշելու», թե որքան մեծ է լինելու ջանքերի համատեղման «մուլտիպլիկատիվ» էֆեկտը։ Իսկ աշխատանքի մասով, կարծում եմ ամեն ինչ առջեւում է, ու բնականաբար պահանջում է սառնասրտություն, պրագմատիկ ու ռացիոնալ մոտոցում՝ թե ներընդդիմադիր ուժերի հարաբերակցությունից սկսած, թե իշխանության հետ ռեսուրսային հարաբերակցությունից սկսած, մինչեւ կարեւորագույնը՝ հանրության տրամադրությունների ճշգրիտ սահմանում ու նաեւ զգացողություն, ու դրա վրա հիմնված հանրային երկխոսություն։


Կարեւոր է, որ նշվում է, հանրությանը «իրազեկվում» է, որ ջանքերի համատեղումը չի նշանակում սեփական մոտեցումներից եւ հետեւաբար՝ միմյանցից տարբեր պատկերացումներից եւ տարակարծություններից արհեստական հրաժարում, ու նաեւ նպատակների շարքում չի հռչակվում դարձյլ արհեստականը՝ իշխանափոխությունը։


Սրանք գուցե կլինեին էպատաժային, բայց գետնից, իրականությունից կտրված հռչակագրեր, ինչը ներկայումս ոչ միայն պետք չէ, այլ լինելու է միայն ու միայն խանգարող։


Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան

 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
02.11.2026
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքների նախագծումը․ Փաշինյան