4.11.2026
Հայաստանն ու Էստոնիան կհամագործակցեն միկրոէլեկտրոնիկայի և չիպերի նախագծման ոլորտում
prev Նախորդ նորություն

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 53 հազար անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

2026 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 53 039 անձ դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար։


Այս մասին նոյեմբերի 4-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։


ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 32 690 անձի։ Եվս 14 344 անչափահաս քաղաքացիություն է ստացել անձնագրավորման շրջանակում։


Նախարարը նաև հիշեցրել է, որ քաղաքացիություն ստանալու դիմումների ներկայացման ամբողջ գործընթացն արդեն իրականացվում է թվային հարթակում։


Բացի այդ, նոյեմբերի 1-ին Հայաստանում ներդրվել է օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի ձևակերպման թվային գործընթացը։


 

 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
02.11.2026
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքների նախագծումը․ Փաշինյան