4.11.2026
Վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդների տներում
prev Նախորդ նորություն

ՔԿ-ն միաժամանակյա խուզարկություններ է իրականացնում 65 հասցեներում

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ:


Այս մասին հայտնում են ՔԿ-ից:


Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Այս մասին հայտնել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը:


 

 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
02.11.2026
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքների նախագծումը․ Փաշինյան