3.11.2026
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության հարցերը
prev Նախորդ նորություն

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանն առնչվող հարցեր

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլիի հանդիպումը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների և կերպափոխման գործընթացներում փորձի փոխանակման հնարավորությունները։


Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու բարձր մակարդակի փոխադարձ այցելություններն ու քննարկումները։


Զրուցակիցները կարևորել են երկկողմ պլանավորման ձևաչափի շրջանակում միջոցառումների իրականացումը, մասնագիտական փորձի փոխանակումը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական կրթության, անձնակազմերի պատրաստության, երկու երկրներում անցկացվող համատեղ զորավարժություններին մասնակցության, տեղեկատվության փոխանակման, հատուկ նշանակության և տարածքային պաշտպանության ուժերի գործունեության ոլորտներում։


 


 

Դատարանը վճռով՝ Ռոման Բաղդասարյանը պետք է ներողություն խնդրի Սամվել Կարապետյանից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
02.11.2026
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքների նախագծումը․ Փաշինյան