3.11.2026
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք․ ՊԵԿ
prev Նախորդ նորություն

Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում

Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 3-ին՝ ժամը 00։55-ից, դադարեցվել է Երևան քաղաքի Դեմիրճյան, Սարմենի, Զարուբյան, Գ. Հարությունյան փողոցների, Ալիխանյան փակուղու, Արամի նրբանցքի, Անտառային փողոցի, Բաղրամյան պողոտայի թիվ 1-ից 46 բազմաբնակարան շենքերի, Սարյան փողոցի թիվ 2-ից 20 բազմաբնակարան շենքերի, Մոսկովյան փողոցի թիվ 18-ից 38 բազմաբնակարան շենքերի, Թամանյան փողոցի թիվ 1 և 3 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։


«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։


 


 

Պապիկյանն ու Մաթիաշվիլին քննարկել են պաշտպանական համագործակցությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
02.11.2026
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքների նախագծումը․ Փաշինյան