2.11.2026
Լուսանկարը՝ Hetq.am
prev Նախորդ նորություն

«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի

Լուսանկարը` CivilNet.am
Լուսանկարը` CivilNet.am

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նոյեմբերի 2-ից 7-ը ժամանակավորապես կսահմանափակվեն թռիչքներն ու վայրէջքները՝ թռիչքուղու և ղեկուղու հատման հատվածում նախատեսված աշխատանքների պատճառով։ Վեց օր շարունակ օդանավակայանը ցերեկային որոշակի ժամերի չվերթեր չի սպասարկի։


Այս մասին հայտնել է օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը։ 


«Նոյեմբերի 2-6-ը չվերթեր չեն իրականացվի ժամը 09:00-18:00-ն, իսկ նոյեմբերի 7-ին՝ ժամը 09:00-15:00-ն», – տեղեկացրել է նա։


Սահմանափակումները կրում են ժամանակավոր բնույթ և կապված են օդանավակայանի ենթակառուցվածքներում իրականացվող պլանային աշխատանքների հետ։


Ուղևորներին խորհուրդ է տրվում նախքան օդանավակայան մեկնելը ստուգել իրենց չվերթերի ժամերը պաշտոնական առցանց չվատախտակում կամ ճշտել տեղեկություններն ավիաընկերություններից՝ հնարավոր փոփոխություններից խուսափելու համար։

 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
02.11.2026
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքների նախագծումը․ Փաշինյան