30.10.2026
Նիկոլ Փաշինյանը Ալեն Սիմոնյանին գործողում է Մոսկվա
prev Նախորդ նորություն

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի հարաբերությունների զարգացումն ու հեռանկարները

Կայացել են Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի գերատեսչությունների միջև 12-րդ քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար Սիբի Ջորջի գլխավորությամբ:

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացման ընթացքն ու հեռանկարները՝ կարևորելով երկկողմ փոխգործակցության դրական դինամիկայի պահպանումը, բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը և երկկողմ օրակարգի ընդլայնմանն ու համագործակցության խորացմանն ուղղված հետագա քայլերը։

Զրուցակիցները վերահաստատել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետևողական ամրապնդման հանձնառությունը՝ ընգծելով առևտրի, պաշտպանության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և դեղագործության, հաղորդակցության, կրթության, մշակույթի և զբոսաշրջության բնագավառներում առկա ներուժի արդյունավետ իրացմանն ու նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը:

Մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Մնացական Սաֆարյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը, ինչպես նաև փոխկապակցվածության և հաղորդակցությունների ծրագրերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Փաշինյանի մոտ քննարկվել են կամավորության և փորձնակի ինստիտուտի զարգացման հեռանկարները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
26.10.2026
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն. ԱԱԾ