3.11.2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում
prev Նախորդ նորություն

Իշխող ուժի անկեղծությունը մի սարսափելի իրականության մասին է վերահաստատում

Ադրբեջանական պահանջներով առաջնորդվող փաշինյանական իշխանությունը, ով ՀՀ փրկությունը տեսնում էր Ադրբեջանի հետ ամեն գնով «խաղաղության» պայմանագիր կնքելով, հիմա էլ ԱԺ-ում ասում է, որ չգիտի, թե արդյոք Բաքվի հետ պայմանագրի կնքումը լիարժեք խաղաղություն կապահովի, նաև ավելացնում, որ դա լեգիտիմ հարցադրումն է, որի հետևից գնալու են:


Իշխող ուժի անկեղծությունը մի սարսափելի իրականության մասին է վերահաստատում: Այն, ինչ զիջվել է Ադրբեջանին, դեռ ոչ մի երաշխիք չի ապահովել, որ Ադրբեջանը հետ կկանգնի խնդիրները պատերազմի ճանապարհով լուծելու կամ նոր զիջումներ պարտադրելու օրակարգից:


Չի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունն ուղիղ կապված է Բաքվի՝ վերջին շրջանում ակնհայտ կոշտացող դիրքորոշումներից և առաջ բերվող նոր պահանջներից:


ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյան


 


 

 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
02.11.2026
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքների նախագծումը․ Փաշինյան