5.11.2026
Երևանում սպասվում է ձյուն
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ կանոնադրությունում անդամին հեռացնելու մեխանիզմ չկա. Միրզոյան

Որքանով հիշում եմ` ՀԱՊԿ կանոնադրությունում անդամին հեռացնելու մեխանիզմ չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը։


«Պետք չէ լինել այնտեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես, ո՛չ էլ ուրիշները։ Մենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին վաղուց սառեցրել ենք։ Ընդ որում, ասել ենք, որ մենք սառեցնում ենք և չենք խոչընդոտում աշխատանքներին։ Մենք ասել ենք, որ վերադառնալու հնարավորություն էլ չենք տեսնում»,- հավելեց նա։


Հիշեցնենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարց չկա, սակայն նոյեմբերի 10-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կարող է քննարկվել Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառումը։

 Լուսանկարը` primeminister.am
05.11.2026
Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալ չի պատրաստվում, բայց շարժվում է դեպի ԵՄ․ Փաշինյան