5.11.2026
Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից. «Ուժեղ Հայաստան»
prev Նախորդ նորություն

Մենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացում. Միրզոյան

Մեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ապա նաև վավերացումը: Մինչ այս մենք, իհարկե, շարունակելու ենք խաղաղությունն էլ ավելի ամրապնդող մի շարք քայլերի և համագործակցության ընդլայնումը, ինչպիսիք են օրինակ երկկողմ առևտուրը: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը:


Նրա խոսքով՝ Հայաստանը 2027 թվականին ևս շարունակելու է հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման գործընթացները: Մասնավորապես, Թուրքիայի հետ կապված Միրզոյանն ասաց, որ  երկխոսությունը բավական ակտիվ է և արդյունավետ, առանձին համագործակցության դրսևորումներ են եղել և կշարունակվեն.


«Տեխնիկապես նախկինում Հայաստան-Թուրքիա առևտուրն իրականացվում էր երրորդ երկրի միջոցով, այդ խոչընդոտը վերացվեց, այժմ դա մաքսային իմաստով ուղիղ է, աշխարհագրորեն՝ դեռևս Վրաստանի տարածքով: Այո, չնայած ողջ առաջընթացին՝ այս պահին Հայաստան-Թուրքիա սահմանը շարունակում է մնալ փակ, բայց այս գործընթացն այնքան է հասունացել, որ մենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում»,- վստահեցրեց նախարարը:

 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
02.11.2026
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքների նախագծումը․ Փաշինյան