22.04.2025
Իրանը ցանկանում է զբաղեցնել Թուրքիայի տեղը ՌԴ շուկայում
prev Նախորդ նորություն

Հիդաշելի: Ադրբեջանի և Վրաստանի ապագան ՆԱՏՕ-ն է

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը պաշտպանության ոլորտում համատեղ հռչակագիր կստորագրեն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:

Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների երկկողմ և եռակողմ հանդիպումներից հետո Յըլմազը հայտարարել է, որ այսօրվա հանդիպումները շատ կարևոր են ռազմական ոլորտում տարածաշրջանային և երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Հիդաշելին հայտարարել է, որ երեք երկրների միջև համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում ու աշծարհում խաղաղության հաստատմանը: Նա նշել է, որ Ադրբեջանի և Վրաստանի, ինչպես նաև Թուրքիայի ռազմական անվտանգության ապագան կապված է ՆԱՏՕ-ի հետ, փոխանցում է ԱՊԱ-ն:

Իր հերթին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ուդադրություն է դարձրել երկների միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցությանը:

Նա նշել է, որ այսօր կայացած կարևոր որոշումները կնպաստեն երեք եղբայր երկրների զինված ուժերի ամրապնդմանը, իսկ իրենք կօգտագործեն Թուրքիայի ու Վրաստանի փորձը՝ ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում:
«Կողմերի մոտեցումները մոտ չեն»: Նալբանդյանը Սարգսյան-Ալիև հանդիպման մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան