8.12.2025
Վրաստանը չի կարող պայքարել ԻՊ-ի դեմ առանց ՌԴ-ի և Իրանի
03.12.2015
Վրաստանը չի կարող պայքարել ԻՊ-ի դեմ առանց ՌԴ-ի և Իրանի

"Մենք չունենք ահաբեկչության դեմ պայքարի փորձ: Մենք պետք է համագործակցենք Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի հետ, որոնք վաղուց են զբաղվում այդ խնդիրների կարգավորմամբ" - ասել է "Վրաստանի համար Իսլամական պետության կողմից բխող վտանգների" մասին կլոր սեղանի ընթացքում Կովկասի իսլամական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Շոթա Ափխաիձեն: Վերջին տաս օրվա ընթացքում արգելվել է Վրաստան մուտք գործել 479 օտարերկրացու, սահմանն անօրինական խախտելու համար ձերբակալվել է 31 օտարերկրացի, և մեկ Վրաստանի մեկ քաղաքացի՝ Դավիդ Բորչաշվիլին, ով վերադարձել է սիրիական պատերազմից: Այդպես են իշախանություններն արձագանքլ «Իսլամական պետության» ծնունդով Վրաստանից գրոհայինների սպառնալիքներին, ովքեր խոստացել են "դժոխքի վերածել Վրաստանը": Այդպիսի սպառնալիքներ Թբիլիսին առաջին անգամը չէ, որ ստանում է: Որոշ ժամանակ առաջ այդպիսի սպառնալիքներ հնչեցնում էր գրոհային Ումար ալ-Շիշանին, ով հայտնի է չեչեն կիստինցիների կոմպակտ բնակության վայրի՝ Պանկիսյան կիրճից Թարհան Բարիտաշվիլի անունով: Փորձագետը հարց հնչեցրեց, թե ինչու է Ամերիկան լռում այն խնդիրների մասին, որոնք առկա են Վրաստանում, այնուհետև ինքն էլ պատասխանեց. "Նրանք մեղսակից են դրան: Ամերիկյան հատուկ ծառայությունները Սահակաշվիիլիի օրոք՝ վրացական հատուկ ծառայությունների հետ միասին հյուսկովկասցիներին պատրաստում էին դիվերիսիաների և ահաբեկչական գործողությունների համար, և նրանց տեղափոխում ՌԴ: Այդ խնդիրը կարող է կարգավորել միայն Վրաստանի կառավարությունը": Նրա խոսքով, գլխավոր խնդիրն այն է, որ պետությունն ուշադություն չի դարձնում Վրաստանում իսլամական հանրության կրթությանը, պետությունը չունի կրոնական փոքրամասնությունների հետ աշխատանքի ռազմավարություն: Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Վասիլ Պապավան իր հերթին կարծում է, որ պետք է մշակել համակարգային ռազմավարություն, քանի որ տարածաշրջանի երկրների առանձին-առանձին չեն կարող պայքարել "Իսլամական պետությունից" բխող սպառնալիքների դեմ: Ըստ նրա, Թբիլիսիում պետք է ստեղծել հակաահաբեկչական կենտրոն և ներգրավվել գործընկերներին Ադրբեջանից ու ՀՀ-ից, ինչպես նաև այն պետություններից, որոնք իրոք պայքարում են "Իսլամական պետության" դեմ՝ ՌԴ ու Իրան, փոխանցում է Sputnik Վրաստանը: