22.04.2025
Հայաստանը և Սերբիան կզագրացնեն կապերը պաշտպանության բնագավառում
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Ռուս-թուրքական տնտեսական կապերի խզումից ավելի շատ կտուժի Թուրքիան

Վլադիմիր Պուտինի կոշտ հռետորաբանությունը չի նշանակում, որ նրան կհաջորդեն ռուս-թուրքական համագործակցության համար մահացու գործողություններ: Գոյություն ունի պատճառ, ըստ որի Վլադիմիր Պուտինը չի ընտրի Թուրքիային պատասխանելու կոշտ էսկալացիայի տարբերակը: Այդ պատճառը երկու երկրների միջև առկա բազմաթիվ սերտ տնտեսական կապերն են: Այդ մասին հայտարարել է ամերիկացի քաղաքագետ Յան Բրեմմերը:

Նրա խոսքով, չպետք է թերագնահատել Պուտինի տնտեսական պրագմատիզմը՝ ՌԴ-ը չնայած հակամարտությանը շարունակում է գազ մատակարարել Ուկրաինային, փոխանցում է Business Insider-ը:

Բրեմմերը նշել է, որ տնտեսական հարաբերությունների խզումից ավելի շատ կտուժի Թուրքիան: Ըստ նրա, համագործակցության կարևոր ոլորտներից է զբոսաշրջությունը՝ նախորդ տարի Թուրքիա էր այցելել 3.3 միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկ: Թուրքիան ՌԴ-ից ունի մեծ էներգետիկ կախվածություն՝ Թուրքիա առաքվող գազի կեսը բաժին է ընկնում ՌԴ-ին: Բացի այդ, Թուրքիան ՌԴ-ի հետ ստորագրել է 20 միլիարդ դոլար արժողությամբ ատոմայանի շինարարության պայմանագիր:
Երևանում վնասազերծված հանցավոր խմբի ղեկավարը կալանավորվեց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան