12.11.2025
Լուսանկարը՝ yerkir.am
prev Նախորդ նորություն

Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի վթարից զոհվել է 20 զինծառայող

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանից մեկնած և Վրաստանում վթարի ենթարկված թուրքական C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռում եղել են 20 թուրք զինծառայողներ, այդ թվում՝ անձնակազմի անդամներ։ Ոչ ոք չի փրկվել:


Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սիղնաղի մունիցիպալիտետի տարածքում՝ Ադրբեջանի հետ պետական ​​սահմանից մոտավորապես 5 կմ հեռու։


Վրացական հայտարարության մեջ նշվում է, որ ինքնաթիռը որևէ աղետի ազդանշան չի ուղարկել և անհետացել է ռադարներից Վրաստանի օդային տարածք մտնելուց մի քանի րոպե անց։


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ նշել է, որ ինքնաթիռը մեկնել է Ադրբեջանի Գյանջա քաղաքից։