10.11.2025
Լուսքնկարը՝ primeminister.am
prev Նախորդ նորություն

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ուժի մեջ է, հույս ունեմ՝ կիրագործվի. Բալասանյան

Լուսանկարը՝ yerkir.am
Լուսանկարը՝ yerkir.am

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հույս է հայտնել, որ արցախցիները մի օր կվերադառնան իրենց հայրենիք։ Aysor.am-ի հետ զրույցում նա ընդգծել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարունակում է ուժի մեջ մնալ։


Վիտալի Բալասանյանի խոսքով՝ «նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել», և ինքը հուսով է, որ այն կյանքի կկոչվի։


Անդրադառնալով վերադարձի անվտանգ լինելու վերաբերյալ հարցին՝ ԱԽ նախկին քարտուղարը նկատել է, թե «աշխարհի ոչ մի կետում էլ խաղաղություն ու անվտանգություն չկա»։


Սակայն նա հաստատել է, որ անձամբ պատրաստ է վերադառնալ Արցախ, եթե տրվեն համապատասխան անվտանգային երաշխիքներ։ «Իհարկե, միանշանակ», - ասել է նա։


Հիշեցնենք՝ սույն թվականի հունվարի 18-ին Վիտալի Բալասանյանը նամակ էր հրապարակել՝ ուղղված նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ հանդիսացող Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարներին։ Նամակում նա կոչ էր արել կարգավորել Արցախի բնակիչների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք՝ ապահովելով բնակչության անվտանգությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։