10.11.2025
Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացումը շահեկան է նաև Հնդկաստանի համար․ դիվանագետ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը խոստացել է մինչև տարեվերջ հրապարակել բանակցային բոլոր փաստաթղթերը

Լուսքնկարը՝ primeminister.am
Լուսքնկարը՝ primeminister.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրորդ և երրորդ նախագահների վերջին հայտարարություններին՝ գնահատելով, որ Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի կողմից օգտագործվել է որպես «թոկ»՝ Հայաստանին պետականությունից զրկելու վերջնական նպատակով։


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայտարարությունները վերահաստատում են այս տեսակետը։ Սոցիալական ցանցերում կատարած գրառման մեջ վարչապետը նշել է, որ «ժողովուրդների իրավունքների» և «պատմական արդարության» մասին դիսկուրսները եղել են ընդամենը «ծխածածկույթ»՝ իրական նպատակները քողարկելու համար։


Նա պնդում է, որ բանակցային բոլոր գործընթացներն ու առաջարկները, ներառյալ պատերազմը դադարեցնելու նախաձեռնությունները, իրականում միտված են եղել «թոկը կարճացնելուն»։ Փաշինյանը խոստացել է մինչև տարեվերջ հրապարակել բանակցային բոլոր փաստաթղթերը, որպեսզի այդ տրամաբանությունը հանրությանը «ավելի տեսանելի» դառնա։


Կառավարության ղեկավարը նախկին նախագահներին մեղադրել է այն սցենարին վերադառնալու առաջարկի մեջ, որը, ըստ նրա, ի սկզբանե գրվել է «ՊԱԿ-ի (КГБ) հովանու ներքո» և «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսներով։


Ամփոփելով՝ Փաշինյանը հավելել է, որ քանի որ այդ «հին» ուժերը հնարավորություն չունեն, այժմ փորձ է արվում ձևավորել «երիտլենինպարտիագորբաչովականների կոհորտա»՝ նույն հովանու ներքոj, որի սպասվող արդյունքը նա բնութագրել է «0+0=0» բանաձևով։

Լուսանկարը՝ yerkir.am
Հաջորդ նորություն next