11.09.2026
Ռուսաստանը C-300 և C-400 զենիթա-հրթիռային համակարգեր է տեղակայում Սիրիայում
prev Նախորդ նորություն

Հայաստանը և Սերբիան կզագրացնեն կապերը պաշտպանության բնագավառում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն նոյեմբերի 25 ընդունել է Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի մամլո ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը Սրգսյանը նշել է, որ վերջին տարիներին երկու "բարեկամ երկրների միջև ակտիվացել է քաղաքական երկխոսությունը", աշխուժացել են տնտեսական հարաբերությունները, ընդլայնվել է իրավապայմանագրային բազան, խորացել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը:

Սերժ Սարգսյանը կարևորել է նախարար Բրատիսլավ Գաշիչի այցի շրջանակներում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը, նրա համոզմամբ, համալրեց փոխգործակցության օրակարգը՝ հիմքեր ստեղծելով Հայաստանի և Սերբիայի պաշտպանական գերատեսչությունների միջև սերտ փոխգործակցության համար:

Սարգսյանը նաև նշել է, որ հայ ժողովրդի համար մեծ նշանակություն ուներ ս.թ. ապրիլին Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի ներկայությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: "Դա բարեկամության և համերաշխության բացառիկ դրսևորում էր, ինչը հայ ժողովուրդը միշտ կհիշի և կգնահատի", - ասել է Սարգսյանը:

ՀՀ Նախագահը և Սերբիայի պաշտպանության նախարարը հանդիպման ժամանակ քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունների օրակարգը, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող արդի խնդիրներ
Քաղաքագետ. Ռուս-թուրքական տնտեսական կապերի խզումից ավելի շատ կտուժի Թուրքիան
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ