26.11.2024
ԱԳՆ. Ալիևի` Հայաստանի մասին հայտարարությունը «զավեշտալի է և անբարոյական»
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը C-300 և C-400 զենիթա-հրթիռային համակարգեր է տեղակայում Սիրիայում

Ռուսաստանը կօգտագործի բոլոր միջոցները Սիրիայում թռիչքների անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին լրագրողներին ասել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Սիրիա մեր ռազմաօդային ռազմակայան կբերվի հակաօդային պաշտպանության С-300 համակարգ: Հուսով եմ, որ այդ, ինչպես նաև այլ միջոցները՝ դա մեր ձեռնարկելիք միակ միջոցառումը չէ, բավարար կլինեն թռիչքների ապահովման համար», - ռուսական ՏԱՍՍ պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Պուտինը:

«Մենք, անկասկած, ամենայն լրջությամբ ենք վերաբերվելու նրան, ինչ տեղի ունեցավ, և մեր բոլոր միջոցները օգտագործվելու են անվտանգության ապահովման համար», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

Երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, իր հերթին, նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ հայտնել է, որ Սիրիայի «Հմեյմին» ռազմաբազայում տեղակայվելու է С-400 զենիթա-հրթիռային համակարգ:

Վլադիմիր Պուտինը այսօր հրամանագրեր է ստորագրել թուրք-սիրիական սահմանին երեկ Թուրքիայի օդուժի կողմից խոցված ռուսական Су-24 օդանավի սպանված օդաչու Օլեգ Պեշկովին հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում, փրկված օդաչու Կոնստանտին Մուրախտինին և Սիրիայի տարածքում ռուսական ուղղաթիռի գնդակոծության հետևանքով զոհված ծովային Ալեքսանդր Պոզինիչին (հետմահու) Արիության մեդալ շնորհելու մասին: