4.10.2024
Ղարաբաղի հացում քիչ հավնական է
prev Նախորդ նորություն

ԱԳՆ. Ալիևի` Հայաստանի մասին հայտարարությունը «զավեշտալի է և անբարոյական»

Փարիզյան ահաբեկչություններից հետո Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանին մեղադրանքներ ներկայացնելը, ըստ Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի, «զավեշտալի և անբարոյական է»:

Քոչարյանը նախ պնդեց, որ ղարաբաղյան պատերազմում ադրբեջանական կողմից մեծ թվով ահաբեկիչներ են մասնակցել, ապա արձագանքեց Մեծ քսանյակի գագաթնաժողովում Հայաստանի հասցեին Իլհամ Ալիևի հնչեցրած մեղադրանքին․ - «Դա անհաջող փորձ է շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի և տարբեր ահաբեկչական ցանցերի միջև ավանդաբար գոյություն ունեցեղ անմիջական կապերից»:

Նրա խոսքով՝ կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ ահաբեկչական կազմակերպությունները, մասնավորապես՝ «Ալ Ղաիդան», կապեր ունեն Ադրբեջանի հետ, իսկ Միացյալ Նահանգների Կոնգրեսի և պետքարտուղարության զեկույցներում նշվել է, որ Ադրբեջանը ծառայում է որպես միջազգային ահաբեկչական խմբավորումների մատակարարման և տարանցիկ հենակետ, հայտնում է Ազատությունը:

«Հարյուրավոր Ադրբեջանի քաղաքացիներ ակտիվորեն ներգրավված են Սիրիայում և Իրաքում ահաբեկչական գործողություններ իրականացնող խմբավորումներում, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական ցանցում, որն իր վրա է վերցրել վերջերս Փարիզում իրականացված զարհուրելի ահաբեկչությունների պատասխանատվությունը», - ասել է Քոչարյանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անձնական հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Անթալիայում մասնակցում է Մեծ քսանյակի գագաթնաժողովին: Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանի անունից գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված աշխատանքային ճաշի ընթացքում Ադրբեջանի նախագահը ելույթ է ունեցել և հայտարարել, որ իր երկիրը ևս տուժում է ահաբեկչությունից, և «այդ ահաբեկչությունը Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի օկուպացիոն քաղաքականության բաղկացուցիչ մասն է կազմում»:
Ռուսաստանը C-300 և C-400 զենիթա-հրթիռային համակարգեր է տեղակայում Սիրիայում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում