26.11.2024
Կտրուկ շրջադարձ Դինքի սպանության գործի նոր հանգամանքների քննությունում
prev Նախորդ նորություն

Ղարաբաղի հացում քիչ հավնական է "կողմերից մեկի համար անընդունելի մոտեցման" որդեգրում

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում քիչ հավանական է այնպիսի մոտեցման որդեգրումը, որը կողմերից որևէ մեկի համար ընդունելի չէ: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Շարպանտիեն՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ըստ ռուսական մամուլի, հայկական կողմի հետ քննարկվում է տարածքների զիջման հնարավորությունը:

Դեսպանը, չցանկանալով մենկաբանել մամուլում տեղ գտած տեղեկատվությունը, խոսեց Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դիրքորոշման մասին՝ ասելով որ Փարիզն ամեն ջանք ներդնում է հակամարտությանը խաղաղ բանակցային տարբերակով լուծելու համար: «Բնականաբար շատ կարծիքներ ու առաջարկություններ արտահայտվեցին, մանավանդ հասարակության շրջանում շշուկների մակարդակով շատ ինֆորմացիա շրջանառության մեջ մտավ: Ես չեմ ուզում մեկնաբանել տարբեր ենթադրությունները, որոնք այսօր շրջանառվում են: Պարզապես կասեմ հետևյալը՝ հիմնական մոտեցումը սա է․ հանգել այնպիսի մի լուծման, որը երկու կողմի համար էլ ընդունելի կլինի: Երևի թե չի կարող խոսք լինել այն մասին, որ մենք ընդունենք մի այնպիսի մոտեցում կամ ենթադրություն կամ վարկած, որը կողմերից որևէ մեկի համար ընդունելի չէ», - նշեց դեսպանը:

Լրագրողների դիտարկմանը, թե Ադրբեջանի իշխող վերնախավից հնչում են կարծիքներ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը արդյունավետ չէ, իսկ Ֆրանսիան, որպես համանախագահող երկիր, անկողմնակալ չէ, Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն չհամաձայնեց, որ բոլորն են Ադրբեջանում այդպես կարծում:

«Նախ ես համաձայն չեմ, որ բոլորն այդ երկրում այդ կարծիքն են կիսում: Եվ, իմիջիայլոց, Մինսկի խումբը օժտված է ԵԱՀԿ-ի յուրահատուկ մանդատով, որը տալիս է գործելու այդ իրավասությունը: Այսօրվա դրությամբ, որքանով ես եմ տիրապետում տեղեկատվությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոփոխության ենթակա չէ: Յուրաքնաչյուր մարդ ազատ է մտածել այնպես ինչպես ուզում է: Այսօր մենք դեռ շշուկների փուլում ենք», - հավելեց դիվանագետը: