28.11.2025
ԱԺ  քննարկեց եւ ընդունեց է ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

Զարգացման եվրասիական բանկի կանխատեսումը. ՀՀ տնտեսության աճը բարձր կմնա 2025 թվականին

2025թ․ առաջին ինը ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 6.0 տոկոսով: Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԲ) զեկույցի համաձայն՝ ամենամեծ ներդրումն ունեցել են ֆինանսական գործունեությունը, տեղեկատվության եւ հաղորդակցության ոլորտները, ինչպես նաեւ շինարարությունը (տարեկան աճը համապատասխանաբար կազմել է 14.8, 18.1 եւ 22.8 տոկոս):


«Տնային տնտեսությունների սպառողական ծախսերը եւ ներդրումները պահանջարկի հիմնական շարժիչ ուժերն են (տարեկան աճը կազմել է 10.2 եւ 19.6 տոկոս): Արտաքին առեւտրի ցուցանիշները նվազել են անցյալ տարվա ուժեղ ցուցանիշներից հետո (արտահանում՝ մինուս 31.5 տոկոս տարեկան, ներմուծում՝ մինուս 25.6 տոկոս տարեկան):


Միեւնույն ժամանակ, մենք ակնկալում ենք, որ տնտեսական աճը կշարունակի բարձր մնալ 2025թ․»,- նշվել է զեկույցում: