26.11.2024
Քաղաքագետ. Ռուս-թուրքական տնտեսական կապերի խզումից ավելի շատ կտուժի Թուրքիան
prev Նախորդ նորություն

Երևանում վնասազերծված հանցավոր խմբի ղեկավարը կալանավորվեց

Երկու օր առաջ Երևանում վնասազերծված հանցախմբի ղեկավար համարվող Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասի և 235 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ մասնակցելը և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելն ու իրացնելը):

Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյան հայտնել է, որ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Արթուր Վարդանյանը, ըստ փաստաբանի, ամբողջությամբ մերժում է իրեն առաջադրված մեղադրանքները, փոխանցում է Ազատությունը:

Խմբավորումը բացահայտվել և չեզոքացվել է նոյեմբերի 25-ին: ԱԱԾ-ի և ոստիկանության հետ համատեղ իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ինքնաձիգեր, ատրճանակներ, ականանետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր, զինվորական հանդերձանք:

ՀՀ ԱԱԾ-ի տեղեկություններով, 1997թ.-ից Իսպանիայում բնակվող և 2015թ.-ի ապրիլին Երևան ժամանակավոր բնակության տեղափոխված ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիի Վարդանյանը ծանր և առավել ծանր հանցագործությունների կազմակերպման համար 2015թ.-ին ստեղծել և ղեկավարել է հանցավոր խմբավորում՝ նրա շարքերն անդամագելով քսան հոգու՝ հիմնականում ՀՀ գործազուրկ քաղաքացիների: