26.11.2024
Երևանում վնասազերծված հանցավոր խմբի ղեկավարը կալանավորվեց
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն արտադրելու է հարվածային անօդաչու թռչող սարքեր և հեռահար խոցման հրթիռներ

2016թ.-ին Ադրբեջանը նախատեսում է սկսել հարվածային անօդաչու թռչող սարքերի և հեռահար խոցման շառավիղ ունեցող հրթիռների արտադրություն: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:

Նրա խոսքով, նախկին մոդելների համամետ նոր անօդաչուները կլինեն հարվածային, նրանք կկարողան ոչ միայն հետախուզություն իրականացնել, այլ նաև հրթիռային հարվածներ հասցնել հակառակորդին, փոխանցում է salamnews-ը:

Ջամալովը «Ադրբեջան» թերթում տպագրված իր հոդվածում նշել է, որ Ադրդբեջանում ընդլայնվել է ռազմական նշանակության ապրանքների տեսականին, որն արտադրվում է ռազմական արդյունաբերության ձեռնարկություններում, քայլեր են ձեռնարկվում բանակը ժամանակակից զինատեսակներով ապահովելու ուղղությամբ: 2006-2015թթ.-ին ռազմական արդյունաբերության ձեռնարկություններում ստեղծվել է ավելի քան 50 արտադրական նոր հոսքագծեր:

Նրա խոսքով, Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության գործունեության տարիներին սկսել են կիրառվել հազարից ավելի նոր զինատեսակներ, փոխանցում է Trend-ը: Նա հավելել է, որ 2006թ.-ի համեմատությամբ 2015թ.-ի դրությամբ պատվիրատուներին փոխանցված ռազմական արտադրանքի քանակը աճել է 210 անգամ: