Էդգար Ղազարյանը հաղորդում կներկայացնի գլխավոր դատախազին
ՔՊ-ն տապալել է ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը:
Մասնավորապես, ընդդիմադիր խմբակցությունների 3 անդամներն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական hանձնաժողովի արտահերթ նիստ էին հրավիրել, որպեսզի քննարկեն պետական պաշտոնյաների գործողումները խորհրդարանի կողմից որպես գործիքի կիրառումը։ Սակայն նիստը տապալվել է, քանի որ ՔՊ-ական որևէ պատգամավոր դրան չի ներկայացել:
"Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողներին հայտնեց, որ ԱԺ-ում տեղի է ունեցել մեծ ապօրինություն և ինքը դիմելու է գլխավոր դատախազին՝ Քրեական օրենսգրքի 446 հոդվածով՝ պաշտոնական անփութության հիմքով.
«Մեր նպատակն էր գործողումների հարցը դարձնել քննարկման առարկա, որպեսզի հասարակությանը տեղյակ պահենք, թե, օրինակ, ՔՊ–ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը ինչի՞ համար էր գնացել Թուրքմենստան կամ Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքիա` մասնակցելու COP–31–ին։ Այլապես ստացվում է յուրաքանչյուրը բացել է զբոսաշրջային գործակալություն և իրենց համար շրջագայում են։ Պետք է գան ու հաշվետվություն տան հասարակությանը»,– նշեց Ղազարյանը։
Նա հստակեցրեց, որ իրենց նպատակը գործուղումները արգելելը չէ, այլ որոշման նախագիծ ունեն, որ ամեն ամսվա վերջին պատգամավորները հաշվետվություն ներկայացնեն ԱԺ-ին ու ժողովրդին: