Իրանը գործարկել է նոր գազակոմպրեսորային կայան` մեծացնելու հարեւան երիրներ, այդ թվում նաեւ` Հայաստան գազի արտահանումը: Նոր կայանը հնարավորություն է տալիս ավելացնել գազի արտահանումը Թուրքիա, Հայաստան եւ Ադրբեջան` դրա ծավալը ներկայիս 24 միլիոն խորանարդ մետրից հասցնելով 56-ի, հաղորդում է Press TV-ին` վկայակոչելով իրանական լրատվամիջոցներին: